211652_close_icon
views-count5222 դիտում article-date 13:42 27-05-2018

Սիրիայում զինյալների հարձակման հետևանքով 4 ռուս զինվորական է զոհվել. կան նաև վիրավորներ

Սիրիայի Դեր Զոր նահանգում զինյալների հարձակման հետևանքով 4 ռուս զինծառայող է զոհվել, ևս 3-ը վիրավորվել: Այս մասին հաղորդում է Риа Новости-н՝ վկայակոչելով ՌԴ Պաշտպանության նախարարության հայտարարությունը: Աղբյուրի տեղեկություններով՝ զոհվածներից 2-ը ՌԴ ռազմական խորհրդատուներ են եղել: Ըստ ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալների՝ ռուսական զինվորականները օգնել են սիրիացիներին հետ մղել մի քանի ահաբեկչական խմբերի հարձակումը: Ընդհանուր առմամբ բախումների հետևանքով զոհվել է 43 զինյալ: Նշվում է, որ զոհված 4 ռուս զինծառայողները հետմահու պարգևատրվել են:

Նմանատիպ նյութեր