2056 դիտում
09:49 21-02-2017
Ինչո՞ւ է պաշտոնից ազատվել ՊՆ իրավաբանական վարչության պետը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ զբաղեցրած պաշտոնից ազատվել է պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետ Սեդրակ Սեդրակյանը։ Այս լուրը մեզ հետ զրույցում հաստատեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Սեդրակ Սեդրակյանը մոտ երկու տասնամյակ այդ գերատեսչության պաշտոնյա է։ Արդյոք նրա ազատման հիմքում պարզապես նախարար Վիգեն Սարգսյանի կադրային նոր քաղաքականությունն է կամ միգուցե այդ պաշտոնյան ինչ-որ չարաշահումներ կամ խնդիրնե՞ր է թույլ տվել։ Չէ՞ որ անցած ամիս «Ժառանգության» նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը բացահայտում էր արել, որ «Մարտիկ» հիմնադրամը տարիներ շարունակ տնօրինել է հենց Սեդրակ Սեդրակյանը և որ դրա դիմաց նա համապատասխան աշխատավարձ է ստացել։ «Ոչ, ոչ։ Պարզապես արդեն տարիքային անհամապատասխանության խնդիր կար»,– չհամաձայնեց Արծրուն Հովհաննիսյանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2166 դիտում
14:06 02-05-2019
Քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
25394 դիտում
00:40 06-03-2020
Աշխատանքից ազատվել է Երեւանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետը
Այս բաժնից
2458 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
943 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1258 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»