3174 դիտում
10:02 21-02-2017
Տիգրան Արզաքանցյանը վերջին չորս տարիներին մշտապես չի բնակվել Հայաստանում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր գործարար Տիգրան Արզաքանցյանը, որ ԱԺ այս ընտրություններում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է Գեղարքունիքի մարզն ընդգրկող թիվ 8 ընտրատարածքում, լուրջ խնդրի առաջ է հայտնվել։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա չի համապատասխանում ԸՕ 80-րդ հոդվածի պահանջներին, վերջին չորս տարիներին մշտապես չի բնակվել Հայաստանում, այլ գտնվել է ՌԴ-ում, նաև Եվրոպայում։ Ու հիմա մեծ է հավանականությունը, որ Արզաքանցյանին ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունը պարզապես չտրամադրի տեղեկանքը, եթե, իհարկե, իշխանության ամենավերին օղակի մակարդակով հակառակ հրահանգ չտրվի։
Արզաքանցյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հարցին պատասխանելով՝ շտապեց հերքել այդ լուրերը։ «Ոչ, ոչ»,- ասաց նա։ Հարցին՝ այսինքն՝ նման խնդրի չեք բախվել, ամեն ինչ նորմա՞լ է, պատգամավորի թեկնածուն նշեց. «Այո, նորմալ է»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
10016 դիտում
14:16 10-02-2022
Պատերազմն այս ընտանիքից խլեց չորս կյանք, չորս սյուն, չորս երազանք, չորս ապագա. aravot.am
20578 դիտում
15:36 26-12-2018
Վլադիմիր Գասպարյանը հանդիսանում է միայն ՀՀ քաղաքացի, մշտապես բնակվել, բնակվում և բնակվելու է Հայաստանում
1785 դիտում
09:07 08-03-2014
ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը Հայաստանում չէ․ Ժողովուրդ
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»