211652_close_icon
views-count20581 դիտում article-date 15:36 26-12-2018

Վլադիմիր Գասպարյանը հանդիսանում է միայն ՀՀ քաղաքացի, մշտապես բնակվել, բնակվում և բնակվելու է Հայաստանում

Հայաստանի Հանրապետության ոստիկանության նախկին պետ, պաշտոնաթող գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անունից լիազորված եմ հայտնելու հետևյալը՝ այսօր մի շարք լրատվական կայքերի կողմից տարածվել է հերթական սուտ տեղեկատվությունն այն մասին, թե իբր Վ.Գասպարյանը ցանկանում է ստանալ այլ երկրների քաղաքացիություն: Վլադիմիր Գասպարյանը հանդիսանում է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մշտապես բնակվել, բնակվում և բնակվելու է Հայաստանում, հանդիսանում է բարձրագույն սպա, ով միշտ ծառայել է և ծառայելու է իր Հայրենիքին: Հերթական անհեթեթությունը տարածող կայքերին խորհուրդ է տրվում իրենց ցածր վարկանիշը բարձրացնել ոչ թե վաստակավոր բարձրագույն սպայի անունը անտեղի շահարկելով, այլ ի վերջո արհեստավարժ լրագրողական գործունեություն ծավալելու շնորհիվ: Օրինակ՝ առնվազն նախապես ստուգել տարածվող անհիմն տեղեկատվությունը պատկան մարմիններից կամ, ինչպես այս դեպքում, դիվանագիտական հաստատություններից: Վ.Գասպարյանը այսուհետ հետամուտ է լինելու իր անվան վերաբերյալ սուտ և զրպարտիչ տեղեկատվություն տարածողներին օրենքի շրջանակներում պատասխանատվության կանչելուն: Տիգրան Աթանեսյանի [url=https://web.facebook.com/permalink.php?story_fbid=10213651950156210&id=1327886913]ֆեյսբուքյան էջ[/url]

Նմանատիպ նյութեր