211652_close_icon
views-count20510 դիտում article-date 10:11 21-02-2017

Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի հետագա պաշտոնավարման հարցը կորոշվի այս շաբաթ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Այս շաբաթ կորոշվի՝ Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը շարունակելու է աշխատել որպես արտակարգ իրավիճակների նախարարության Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, թե՞ ոչ։ Թեև նա պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի՝ ԱԻ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո «Ժամանակ»-ի հետ զրույցում վստահորեն ասել էր, թե ինքը շարունակելու է նոր նախարարի հետ շենացնել ԱԻՆ-ը, սակայն Դավիթ Տոնոյանը սկսել է նախարարությունը համալրել իր մարդկանցով, որոնց հետ միասին աշխատելու փորձ ունի»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր