Չեմպիոնների լիգա. Ֆալկաոն ընդդեմ Գվարդիոլայի, «Բայեր»-«Ատլետիկո». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր Չեմպիոնների լիգայում տեղի կունենա 1/8 եզրափակիչի երկու հանդիպում:
Հսկայական հետաքրքրություն է առաջացնում Մանչեսթերում կայանալիք հանդիպումը, որտեղ Խոսեպ Գվարդիոլայի թիմը կընդունի կընդունի Ֆրանսիայի առաջնության առաջատար «Մոնակոյին»: Հանդիպելու են հարձակողական ֆուտբոլ դավանող երկու թիմ:
«Մոնակոն» փառահեղ մրցաշրջան է անցկացնում, համարվում է Եվրոպայի ամենաարդյունավետ թիմը` կոլումբիացի աստղ Ռադա,ել Ֆալկաոյի գլխավորությամբ: Այժմ տեսնենք, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում այս թիմը:
Մյուս խաղում Լեւերկուզենի «Բայերը» կընդունի Մադրիդի «Ատլետիկոյին»: Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23:45-ին:
[b]Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպումներ
[/b]
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Մոնակո» (Ֆրանսիա)՝ 23:45
«Բայեր» (Գերմանիա) - «Ատլետիկո» (Իսպանիա)՝ 23:45