1945 դիտում
18:40 21-02-2017
Կյանք է, ամենաաներևակայելի դաշինքներ կարող են լինել. Արմեն Մարտիրոսյան
Հնարավոր են ամենատարբեր, անգամ՝ աներևակայելի դաշինքներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Կրկին բարին մաղթելով «Ժառանգությունից» հեռանալու մասին հայտարարած Զարուհի Փոստանջյանին, Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Կյանք է, հնարավոր է՝ մեր ճանապարհները, էլի խաչաձևվեն», և որպես օրինակ նշեց. «Սրանից մի քանի տարի առաջ ոչ ոք չէր պատկերացնում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, Վարդան Օսկանյանը, Սեյրան Օհանյանը մի օր կարող են մեկ դաշինքում լինել։ Բայց քաղաքական պայքարը բերում է նրան, որ ինչ-որ ժամանակ անհավանական դաշինքներ են լինում»:
Հիշեցնենք, որ նախօրեին «Ժառանգությունը» լքելու հայտարարությամբ է հանդես եկել «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը` հայտնելով, որ կուսակցությունը շեղվել է «Ժառանգության» ծրագրային դրույթներից և որ քաջություն չունեն ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին հանդես գալ սեփական անվամբ:
Նմանատիպ նյութեր
1252 դիտում
09:49 07-07-2016
Նոր ստեղծված կուսակցությունների նպատակը դաշինքներ կազմելն է. «Ժողովուրդ»
5743 դիտում
17:08 19-12-2017
Նոր դաշինքներ են կնքելու. Թրամփը փոխում է ԱՄՆ-ի ազգային անվտանգության ռազմավարությունը
4436 դիտում
20:31 17-09-2022
Ռուսաստանի և նրա մի շարք գործընկերների հարաբերությունները չի կարելի դաշինքներ համարել․ Սպիտակ տուն
Այս բաժնից
796 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը
907 դիտում
15:22 01-02-2025
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մեկնել են Վաշինգտոն
850 դիտում
13:42 01-02-2025
ԶՊՄԿ-ն uպառնnւմ է գործադուլավորներին ուղարկել հարկադիր պարապուրդի