3603 դիտում
20:55 21-02-2017
Ռուսաստանի Դաշնության պատվիրակները այցելել են ԼՂՀ Ազգային ժողով
Փետրվարի 21-ին Արցախի Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Ռուսաստանի Դաշնությունից ժամանած գիտական, քաղաքական, հասարակական ու լրագրողական ոլորտների մի շարք ներկայացուցիչների, ովքեր դիտորդական առաքելությամբ մասնակցել են փետրվարի 20-ին կայացած Սահամանդրության հանրաքվեին:
Խորհրդարանի նախագահը, ողջունելով հյուրերին, նշել է, որ վերջին օրերին հնարավորություն է ունեցել հանդիպելու տարբեր երկրներից ժամանած դիտորդական խմբերի հետ և ուրախ է, որ բոլորը դրական են գնահատել Արցախում կազմակերպված հանրաքվեն:
«Ես, որպես միջազգային դիտորդ, մասնակցել եմ նաև 2015 թվականի խորհրդարանական ընտրություններին և շատ տպավորված էի ժողովրդավարության այն մակարդակով, որը դուք ունեք ձեր երկրում: Այս հանրաքվեով դուք ևս մեկ անգամ ապացուցեցիք դա: Մի բան հստակ է. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացել է որպես պետություն»,- ընդգծել է ԱՊՀ երկրների ինստիտուտների Եվրասիական ինտեգրման բաժնի վարիչ Վլադիմիր Եվսեևը:
Շարունակելով գործընկերոջ խոսքը՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Սկակովը նկատել է, որ մարդիկ հանրաքվեին մասնակցում էին բարձր տրամադրությամբ և վստահ էին իրենց կատարած ընտրության և ազատ կամարտահայտության հարցում:
Անդրադառնալով Արցախում տիրող ընդհանուր իրավիճակին՝ հյուրերը նշել են, որ եղել են այն բնակավայրում, որտեղ Թալիշ գյուղի բնակիչները ապաստանել են ապրիլյան իրադարձություններից հետո, և զարմանալիորեն հիացել են, թե ինչպես են նրանք պատրաստակամություն հայտնում վերականգնել հարազատ գյուղը:
Քննարկվել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք այլ հարցեր:
Հանդիպմանը մասնակցել է Ռուսաստանի Դաշնությունում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը:
Նմանատիպ նյութեր
3541 դիտում
23:40 19-02-2017
Բելգիայի Թագավորության պատվիրակները այցելել են Արցախի խորհրդարան
1899 դիտում
21:23 07-06-2016
Ռուսաստանի Դաշնության Պետրոպավլովսկ-Կամչատսկիի պատվիրակությունը այցելել է Գյումրի
1272 դիտում
20:38 08-06-2016
Չեխիայի Հանրապետության նախագահն այցելել է Ազգային ժողով
Այս բաժնից
889 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
859 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
976 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար