211652_close_icon
views-count7652 դիտում article-date 16:36 22-02-2017

53-ամյա զբոսաշրջիկը հյուրանոցի 9-րդ հարկի պատուհանից ընկնելուց հետո ողջ է մնացել

Գերմանացի 53-ամյա մի զբոսաշրջիկ Փաթթայայում գործող հյուրանոցի 9-րդ հարկից վայր է ընկել ու հրաշքով ողջ մնացել, գրում է Phuket Gazette թերթը։ Տղամարդն այնքան հաջողակ է եղել, որ ընդամենը ձեռքն է կոտրել։ Նրա «վայրէջքի» արագությունը կոտրել է հյուրանոցին կից գործող սրճարանի տանիքը, ինչի շնորհիվ էլ տղամարդը մեծ արագությամբ չի բախվել ասֆալտին։

Նմանատիպ նյութեր