57191 դիտում
11:37 22-02-2017
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ, թե ինչպես է Երևանում տեղի ունեցել Nissan-ի և Honda-ի բախումը, վերջինն էլ մխրճվում է շինության մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որը տրամադրել է[url=https://web.facebook.com/Security-Dream-Co-LTD-260488774022240/] Security Dream[/url]-ը, թե ինչպես է Երևանում փետրվարի 18-ին տեղի ունեցել Honda-ի և Nissan Teana-ի բախումը։
Տեսանյութից պարզ երևում է, որ վթարի մեղավորը եղել է Nissan Teana-ի վարորդը, ով Ալեք Մանուկյան փողոցով՝ չթույլատրելի հատվածով փորձում է անցնել Սայաթ Նովա խաչմերուկը, ինչի պատճառով էլ ստեղծում է վթարային իրավիճակ, և տեղի է ունենում բախումը։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/18/1059160/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 18-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում Սայաթ Նովա պողոտայի և Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում՝ Հանրային ռադիոընկերության դիմաց, բախվել էին Honda մակնիշի 35 DF 031 համարանիշի և Nissan Teana մակնիշի 35 DF 393 համարանիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով Honda-ն դուրս էր եկել երթևեկելի գոտուց, առաջ ընթացել և մխրճվել բելառուսական ավիաըներությանը պատկանող գրասենյակի մեջ՝ կոտրելով ապակե ցուցափեղկերը։ Վթարի հետևանքով Honda-ի վարորդն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել էին ավտոմեքենաները և փակել գազաբալոնները։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատարի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել էր ՃՈ Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից դեպքի վայր պետք է ժամաներ հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվելու։
ՃՈ-ն պարզում էր վարորդների և վիրավորի ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Բացառիկ տեսանյութը՝ [url=https://web.facebook.com/Security-Dream-Co-LTD-260488774022240/]Security Dream LTD[/url]-ի։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
108425 դիտում
11:49 10-01-2017
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Երևանում ինչպես է Opel-ը մխրճվում Mercedes Sprinter-ի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ