2505 դիտում
21:24 23-02-2017
Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը
Երևանցիներին հուզող խնդիրները քննարկելու և օրենքի սահմաններում դրանց լուծումներ տալու նպատակով Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված ժամանակացույցով շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը: Ավան վարչական շրջանում քաղաքացիների ընդունելությանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը:
Բարձրացված հարցերի գերակշիռ մասին տրվել են սպառիչ պատասխաններ և համապատասխան պարզաբանումներ: Քաղաքապետարանի լիազորություններից դուրս հարցերի առնչությամբ քաղաքացիներն ուղղորդվել են իրավասու կառույցներ: Հարկ է նշել, որ քաղաքապետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչների վարչական շրջաններում կազմակերպվող ընդունելություններին մասնակցությունը կլինի շարունակական:
[b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]
Նմանատիպ նյութեր
623 դիտում
11:20 10-06-2015
Քաղաքացիների ընդունելությունը Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջաններում շարունակվում է
Այս բաժնից
520 դիտում
15:14 27-12-2024
Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն է տարածել ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ
1372 դիտում
14:28 27-12-2024
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի
562 դիտում
14:16 27-12-2024
Լրատվամիջոցների հետ կապված օրենսդրական փաթեթ ենք մշակում, որը միտված է շուկան կարգավորելուն. Սրբուհի Գալյան