12189 դիտում
09:35 25-02-2017
Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը սատարելու է հայտնի ընտրակեղծարարին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը պատրաստվում է ԱԺ առաջիկա ընտրություններում Կոտայքի մարզում առաջադրված ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից սատարել հայտնի ընտրակեղծարար Սամվել Սանամյանին։
Հիշեցնենք՝ Սանամյանը մինչև վերջերս աշխատում էր ՊԵԿ-ում՝ որպես մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ, և համակարգից դուրս գալու նախօրեին Սերժ Սարգսյանը նրան շնորհեց մաքսային ծառայության գեներալի կոչում։ Իսկ Արամ Դանիելյանը Սանամյանին է սատարում, քանի որ նա «անուրանալի ներդրում» ունի իր՝ Հրազդանի քաղաքապետ դառնալու հարցում, հենց Սանամյանին էր վերապահված Դանիելյանի օգտին ընտրակեղծիքներ կազմակերպելու և ընտրակաշառք բաժանելու գործը։
«Ժողովուրդ»-ի հարցին՝ Սամվել Սանամյանի՞ համար եք աշխատելու, թե՞ նախկին մարզպետ Արամ Հարությունյանի, Արամ Դանիելյանն ասել է. «Սամվել Սանամյանին եմ ես աջակցելու։ Արամ Հարությունյանին էլ ես շատ հարգում եմ, բայց ես էս տարածքի շտաբի պետն եմ։ Ինքը ինձ աջակցել է... իրենք երկուսն էլ ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում կան... մենք աշխատելու ենք ՀՀԿ-ի համար»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
21505 դիտում
18:27 25-06-2018
Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հրաժարական տվեց
16356 դիտում
17:40 26-02-2019
Ձերբակալվել է Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը
84777 դիտում
16:15 28-02-2019
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը կանդալված տեղափոխվեց Չարենցավանի քննչական բաժին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1324 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»
1492 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1261 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»