211652_close_icon
views-count3018 դիտում article-date 10:23 25-02-2017

Տնտեսական աճի ապահովման միակ ռեսուրսը մեծածավալ ներդրումների ներգրավումն է. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Չնայած ՀՀ ֆինանսների ինչպես նաև տնտեսական զարգացման և ներդրումների նախարարները կանխատեսում են, թե այս տարի տնտեսական աճը կլինի ավելին, քան նախատեսվել է պետբյուջեով, ՀՀ Կենտրոնական բանկը այլ կարծիք ունի։ Երեկ ԿԲ-ի կողմից հրապարակված «Գնաճի հաշվետվություն» պարբերական զեկույցում Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ այս տարի տնտեսական աճը կկազմի 2.2-ից 3.2 տոկոս։ Մինչդեռ վերը նշված նախարարները նախօրեին հայտարարում էին, թե աճը կլինի ավելի բարձր, քան նախատեսված է պետբյուջեով։ Թե կանխատեսումներից որը կիրականանա, պարզ կդառնա տարեվերջին, սակայն նշենք, որ այս տարի սահմանափակվել են պարտք ներգրավելու հնարավորությունները, իսկ տնտեսական աճը խթանող այն քայլերը, որ իրականացնում է ԿԲ-ն, արդեն սպառել են իրենց։ Տնտեսական աճի ապահովման միակ ռեսուրսը մեծածավալ ներդրումների ներգրավումն է, ինչի ակնարկները այս պահին չեն երևում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր