2176 դիտում
10:32 25-02-2017
Սամվել Նիկոյանը հերքում է, որ Շիրակի մարզում ՀՀԿ-ի թեկնածուները լարված են միմյանց դեմ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Շիրակի մարզում ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուների միջև լարվածություն է առաջացել ու այն խորանալու միտում ունի։ Լարվածությունը մեծ է հատկապես Մարտուն Գրիգորյանի ու Արման Սահակյանի միջև։
ՀՀԿ-ն այնտեղ առաջադրել է Մարտուն Գոիգորյանին, Արման Սահակյանին, Ֆելիքս Ցոլակյանին, Սուքիաս Ավետիսյանին, Մուշեղ Պետոյանին և մի քանի այլ թեկնածուների։ Մ. Գրիգորյանն ու Ա. Սահակյանը, ինչպես գրել ենք, նախ թույլ չտվեցին, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին Խաչիկ Բալասանյանն առաջադրվի։ Բալասանյանը Գրիգորյանի հետ պարտավորվածություն ունի, որ ԱԺ ընտրություններում նրան է պաշտպանելու, քանի որ վերջինս էլ իրեն է օգնել դառնալ քաղաքապետ։ Բալասանյանի օգնությանը կարող է ավելացնել Մ. Գրիգորյանի հնարավորությունը, ինչը դուր չի գալիս մյուսներին ու հատկապես Ա. Սահակյանին։
Այդպիսով Մ. Գրիգորյանը կարող է նրանցից շատ ավելի ձայներ ստանալ։ Շիրակի մարզում ՀՀԿ շտաբի համակարգող Սամվել Նիկոյանը, սակայն, հերքում է, որ իրենց թեկնածուները լարված են միմյանց դեմ։ «Մեր բոլոր թեկնածուները լարված աշխատում են մեր կուսակցության համար։ Նրանց միջև լարվածության չկա»,– մեզ հետ զրույցում ասաց նա»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5193 դիտում
09:19 24-06-2017
Ինչո՞ւ է Փաշինյանի ելույթից առաջ խաչակնքվել Սամվել Նիկոյանը. «Հայկական ժամանակ»
1319 դիտում
09:39 28-02-2014
Սամվել Նիկոյանը Մարտի 1–ի դեպքերի մասին իմացել է մարտի 2-ի առավոտյան․ Ժողովուրդ
4324 դիտում
12:27 05-05-2015
ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը միաձայն նոր պաշտոն ստացավ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3232 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը