211652_close_icon
views-count3373 դիտում article-date 10:47 25-02-2017

Շուրջբոլորը «թաքնված թշնամիներին» և «իշխանության գործակալներին» փնտրելու մոլուցքը. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ցանկացած ժամանակահատված իր քաղաքական ռադիկալներն ունի։ Արմատականության ամենացայտուն դրսևորումը ոչ այնքան վերաբերմունքն է իշխանության հանդեպ, որքան շուրջբոլորը «թաքնված թշնամիներին» և «իշխանության գործակալներին» փնտրելը. «Մենք անկեղծ ենք, պայքարող ենք, բոլոր մնացածը ծախված են, միայն մեզնից է ռեժիմը վախենում, խուճապի մեջ ընկնում, դրա համար էլ Պողոսը մեր մասին այս ասաց, իսկ Պետրոսը՝ այն գրեց»։ Երկու տասնամյակից ավելի լուսաբանելով այս ամենը՝ ես, ինչպես ասում են, մի պարզ ճշմարտության հանգեցի՝ ամեն ինչ անցողիկ է։ Իհարկե, պետք չէ ամենուր թշնամիներ փնտրել, բայց, մյուս կողմից, պետք էլ չէ շատ նեղվել, եթե քո եղբայրն է քո մեջ թշնամի փնտրում։ Այսօր կփնտրի, վաղը կդադարի։ Այդ ամենը կարևոր չէ հատկապես հիմա։ Միևնույն է՝ եթե ոչ վաղը, ապա մյուս օրը, որքան էլ ցավալի է, նոր մարտական գործողություններ կսկսվեն, և այդ բոլոր մանկական խարդավանքները մանր և անհետաքրքիր կթվան»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր