37501 դիտում
11:45 25-02-2017
«Կարմիր բերետները» համալսարանի մոտից իրար հետ վիճող ԵՊՀ-ի ուսանող «4 հրացանակիրներին» տեղափոխեցին ոստիկանություն
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել փետրվարի 23-ին Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։
Ժամը 12։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները Ալեք Մանուկյան 1 հասցեի՝ Երևանի պետական համալսարանի մոտից ոստիկանության Մարաշի բաժանմունք են բերման ենթարկել 4 քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս են՝ Աշտարակ քաղաքի բնակիչ, 20-ամյա Սերյոժա Աղումյանը, Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչներ, 19-ամյա Մարտին Կնյազյանը, 23-ամյա Արման Գրիգորյանը և Բյուրականի բնակիչ, 23-ամյա Անդրանիկ Սուքիասյանը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձինք փողոցում վիճաբանել են միմյանց հետ, որը վերածվել է ծեծկռտուքի, ինչի պատճառով ստացել են մարմնական վնասվածքներ։
Արդեն ոստիկանությունում «4 հրացանակիրները», ովքեր սովորում են Երևանի պետական համալսարանի 2-րդ և 3-րդ կուրսերում, հրաժարվել են կատարվածի մասին հաղորդում տալ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: