123900 դիտում
18:00 25-02-2017
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ, թե ինչպես են գիշերային ակումբում դանակահարված վիրավորներն իրենց օգնության ձեռք մեկնող բժիշկներին փորձում ծեծի ենթարկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որով երևում է, թե ինչպես են փետրվարի 20-ին Աբովյան քաղաքի «Քրեյզի» գիշերային ակումբում դանակահարված վիրավորները փորձում բռնություն կիրառել իրենց օգնության ձեռք մեկնող Աբովյանի բժիշկների նկատմամբ։
Հիրավի, ճիշտ է ասված, որ «օձը տաքացնողին է կծում»։ Այս դեպքում բժիշկները փորձում են դանակահարվածներին օգնություն ցուցաբերել, սակայն նրանք ոչ միայն սպառնում են բժիշկներին, այլ նաև ամենավերջին հայհոյանքները տալով՝ փորձում ծեծի ենթարկել։
Բարեբախտաբար, օպերատիվորեն վրա են հասնում Աբովյանի բժիշկները և այդ ծալապակասներին կարգի հրավիրում։ Իսկ բժիշներն էլ հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը՝ փրկում են մինչև «կոկոնները տաքացրած» հարբած վիրավորների կյանքը։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/20/1059346/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, փետրվարի 20-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայի հարվածներից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 երիտասարդ տղաներ։
Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ։ Հիվանդանոց էին ժամանել նաև նույն քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Աբովյան քաղաքում գործող «Քրեզի» գիշերային ակումբից, որտեղ նրանք դանակահարվել են։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն են ՝ Աբովյան քաղաքի 5-րդ փողոցի բնակիչ, 29-ամյա Կարեն Հովհաննիսյանը, Երևան քաղաքի Աբելյան փողոցի բնակիչ, 28-ամյա Արամ Սարգսյանը և Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի բնակիչ, 29-ամյա Վահագն Աբգարյանը։
Փաստի առթիվ քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի հանձնարարականով ստեղծվել էր քննչական խումբ, որտեղ հարուցվել էր քրեական գործ։ Մինչ ոստիկաններն ու քննիչները «Քրեզի» գիշերային ակումբում տեղազննման աշխատանքներ էին կատարում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ էր ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ։ Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Նոր նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, ովքեր պարզել էին, որ վիրավորը Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Չարենց թաղամասի 9-րդ շենքի բնակիչ, 42-ամյա Արթուր Պատկանյանն է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[color=#CC0000]Դեպքի մանրամասներին կարող եք ծանոթանալ «Սուր անկյուն» հաղորդաշարի վաղվա՝ փետրվարի 26-ի եթերում։
[/color]
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+