2527 դիտում
15:11 25-02-2017
Տեղի կունենա ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի առաջին հոսքի վկայագրերի հանձնման արարողությունը
Սույն թվականի փետրվարի 27-ին, ժամը 18.30-ին՝ ՀՀԿ Կենտրոնական գրասենյակում, տեղի է ունենալու ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի առաջին հոսքի վկայագրերի հանձնման արարողությունը։
ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի առաջին հոսքի ուսումնառության մեկնարկը տրվեց 2016 թվականի նոյեմբերին։
Անցած ամիսների ընթացում թվով շուրջ 100 ունկնդիրներ, որոնց մեջ կան մի շարք կուսակցությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև անկուսակցականներ, հնարավորություն ստացան մասնակցելու 50-ից ավել դասախոսությունների։ ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում դասավանդել են ակադեմիական հանրույթի լավագույն ներկայացուցիչները, մի շարք թրեյներներ եւ քաղաքական գործիչներ։ Բանախոսությամբ հանդես են եկել նաև ՀՀ Նախագահը և վարչապետը։
«Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի վկայագրերը կհանձնի ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը: Արարողությանը ներկա են գտնվելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը, դպրոցի բանախոսներ և մի շարք այլ հյուրեր:
Նմանատիպ նյութեր
4297 դիտում
23:06 02-02-2017
Նախագահը հյուրընկալվել է ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի ունկնդիրներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից