211652_close_icon
views-count1030 դիտում article-date 16:21 08-07-2023

Սերժ Սարգսյանը «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի 6-րդ հոսքի շրջանավարտների համար հանդես է եկել բանախոսությամբ

Տեղի է ունեցել «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի 6-րդ հոսքի ավարտական վկայականների հանձնման արարողությունը։ Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի ծառայությունը։

«ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. հուլիսի 7-ի երեկոյան ՀՀԿ կենտրոնական գրասենյակում «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի 6-րդ հոսքի շրջանավարտների համար հանդես է եկել բանախոսությամբ, պատասխանել իրենց հարցերին և հանձնել ավարտական վկայականները։

Թվով շուրջ 70 շրջանավարտ նախորդող ամիսների ընթացքում քաղաքական դպրոցում ունկնդրել է մոտ 50 բանախոսություն քաղաքագիտության, տնտեսագիտության, իրավագիտության, միջազգային հարաբերությունների, ինչպես նաև հմտությունների զարգացման թեմաներով։

2016 թվականին ՀՀԿ կողմից հիմնադրված՝ ՀՀ-ում առաջին կուսակցական քաղաքական դպրոցն այսօր արդեն ունի շուրջ 770 շրջանավարտ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր