211652_close_icon
views-count70275 դիտում article-date 23:40 25-02-2017

Boeing 737 ինքնաթիռը վթարի ենթարկվեց. անձնակազմի 134 անդամներից 125-ը ողջ մնացին․ Պատմության այս օրը

1865 - ծնվել է Անդրանիկ Օզանյանը, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ (հայդուկապետ) (մահ. 1927թ.): 1871 - ծնվել է Լեսյա Ուկրաինկան, ուկրաինացի բանաստեղծուհի, թարգմանչուհի, մշակութային գործիչ, զբաղվել է նաև ժողովրդագրական ստեղծագործության հավաքչությամբ՝ 220 ժողովրդական երգ ձայնագրվել է նրա կատարումից (մահ. 1913 թ.)։ 1904 - Ակրիի Հանրապետությունը մտավ Բրազիլիայի կազմի մեջ։ 1921 - 11-րդ Կարմիր բանակը մտավ Վրաստան և այնտեղ հաստատվեց խորհրդային իշխանություն։ 1952 - Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի ունեցավ VI Ձմեռային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը։ 1953 - ծնվել է Լևոն Մկրտչյանը, հայ կինոռեժիսոր, սցենարիստ և օպերատոր։ 1992 - ստեղծվեց Ռուսաստանի տիեզերական դաշնային գործակալությունը։ 1999 - մահացել է Գլենն Սիբորգը, ամերիկացի նշանավոր քիմիկոս և ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր (ծն. 1912 թ.)։ 2004 - կայացավ ռեժիսոր Մել Գիբսոնի «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի պրեմիերան։ 2009 - Ստամբուլից Ամստերդամ թռչող թուրքական «Turkish Airlines» ընկերության Boeing 737 ինքնաթիռը վթարի ենթարկվեց. անձնակազմի 134 անդամներից 125-ը ողջ մնացին։

Նմանատիպ նյութեր