211652_close_icon
views-count3638 դիտում article-date 13:26 26-02-2017

ԿԸՀ-ն դասընթացավարների դիմումներ է ընդունում

ԿԸՀ-ն հայտարարում է ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ անցկացնող դաuընթացավարների դիմումների ընդունում: Դիմել կարող են բարձրագույն կրթություն ունեցող, դաuավանդման և ընտրական համակարգում աշխատանքային փորձ ունեցող անձինք: Հետևյալ հատկանիշների առկայությունը կդիտարկվի որպես առավելություն. -գիտական աստիճան -համակարգչային հմտություններ (Word, Excel, Outlook, Internet) -քաղաքացիական կրթության կամ ընտրական ոլորտի դասավանդման փորձ (նշել ակադեմիական ժամերի քանակը) -մասնագիտական դասավանդման ոլորտի վերապատրաստում կամ որոկավորում -բազմապրոֆիլ մասնակիցներ ունեցող խմբերում աշխատելու հաղորդակցման հմտություններ -անկախ, ինչպես նաև թիմային աշխատանքի ունակություններ -պատասխանատվության զգացում, հարմարվողականություն և ճշտապահություն -Երևանից դուրս ճամփորդելու հասանելիություն 2017 թվականի մարտի 1-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում Ընտրված դասընթացավարներից կպահանջվի մասնակցել ընտրական վարչարարության վերաբերյալ երկօրյա վերապատրաստման նախքան դասընթացների մեկնարկը: Պարտականություններ՝ -Դասընթացի նախապատրաստում -ԿԸՀ-ի կողմից տրամադրված օրակարգին և դասընթացների ծրագրին համապատասխան դասընթացի ուսուցանում -Դասընթացների վերաբերյալ զեկույցների կազմում

Նմանատիպ նյութեր