Լավագույն ծրագրերն ու միջոցառումները իրականանացվելու են 2017 թվականի Երիտասարդական Մայրաքաղաք Չարենցավան քաղաքում.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերով նախարարության պատվիրակությունը ՝ ի դեմս փոխնախարար Ա. Քարամյանի, գտնվում էր Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում:
Մեկնարկում էր <<Չարենցավանը Երիտասարդական Մայրաքաղաք 2017>> փառատոնը, որը նախարարութունը դարձրել է ավանդույթ ամենամյա միջոցառումների շարքում:
Նախորդ ՝2016 թ.-ին այս միջոցառման շնորհիվ Գյումրի քաղաքը գրանցեց բազմաթիվ երիտասարդական հաջողություններ, իսկ Կոտայքի մարզում գտնվող փոքրիկ Չարենցավան քաղաքի երիտասարդությունը՝ մասնավորապես Չարենցավանի Երիտասարդական Ուսանողական Հասարակական Կազմակերպությունը (ԵՈՒՀԿ)՝ ի դեմս Գառնիկ Բեգլարյանի, իր մեծ երիտասարդական թիմով իրականացնում և ակտիվ մասնակցություն է ր ցուցաբերում ՀՀ բոլոր երիտասարդական ծրագրերին՝ այդուհանդերձ 2017թ-ի Երիտասարդական Մայրաքաղաք կոչումը բաժին ընկավ Չարենցավանին:
Բացման արարողությունը ուղեկցվեց համերգային ծրագրով , որը կազմակերպել է ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերով նախարարությունը:
Լուսանկարները՝ Գեորգ Գեորգյանի