2469 դիտում
09:45 28-02-2017
Արա Բաբլոյանը ցանկանում է որդուն տեսնել առողջապահության նախարարի պաշտոնում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Այդպես թողնում ենք, որ անակնկալ լինի, հիմա չենք ասում»,- մեր զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Արա Բաբլոյանը պատասխանելով հարցին, թե ընտրություններում հաղթելու դեպքում ինքն ու որդին գնալու են ԱԺ նույն խմբակցություն։
Հիշեցնենք, որ հայր Բաբլոյանը ՀՀԿ համամասնական ցուցակի 4-րդ հորիզոնականում է, և եթե այդ կուսակցությունն ընդամենը նվազագույն շեմը հաղթահարի, նա պատգամավոր կդառնա։ Իսկ նրա որդին Արման Բաբլոյանը, որը ղեկավարում է իրենց ընտանիքին պատկանող Արաբկիր բժշկական կենտրոնը, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է Երևանի թիվ 2 ընտրատարածքում։
Իսկ միգուցե նրանցից մեկնումեկը կառավարությո՞ւն գնա, հատկապես որ որդին 2013–2015թթ. առողջապահության փոխնախարար է եղել, ու մինչև հիմա էլ պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում, թե Արա Բաբլոյանը ցանկանում է որդուն տեսնել առողջապահության նախարարի պաշտոնում։ «Հիմա ոչինչ չենք կարող ասել։ Նախ. պետք է աշխատենք, ժողովուրդը պետք է գնահատի, կընտրի հետո կորոշենք»,- պատասխանեց Արա Բաբլոյանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4229 դիտում
09:45 29-04-2017
Շվեյցարիայում դեսպա՞ն, թե՞ առողջապահության նախարար. որ պաշտոնին կնշանակվի Արա Բաբլոյանը. «Հայկական ժամանակ»
5485 դիտում
10:02 08-07-2016
Սևանի հոգեբուժարանի տնօրենն ուզում է որդուն քաղաքապետի պաշտոնում տեսնել. «Չորրորդ իշխանություն»
4581 դիտում
09:26 19-02-2019
ԿԲ ղեկավարը պաշտոնանկ կարվի. ո՞ւմ է Փաշինյանը ցանկանում այդ պաշտոնում տեսնել. «Ժամանակ»
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9142 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան