211652_close_icon
views-count2107 դիտում article-date 10:20 28-02-2017

ՀՀԿ շտաբում մշակվել են մաքսիմում և մինիմում ծրագրեր. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀՀԿ շտաբում մշակվել են մաքսիմում և մինիմում ծրագրեր, ըստ մաքսիմումի, իրենք պետք է «խփեն» այնքան, որ կարողանան միայնակ կառավարություն ձևավորել, դա կազմում է մոտավորապես 60 տոկոս։ Իրականության ոլորտի՞ց է սույն պլան «ա»–ն՝ հարցրինք ՀՀԿ «ծերակույտի» ներկայացուցչին։ «Լիովին, նախ` եթե նկատեք, թե ռեյտինգային ինչ համամասնությամբ է մասնակցում ՀՀԿ-ն մարզերում և Երևանում, ի դեպ` հենց Երևանն է մեր հիմնական ջոկերը, ապա կհասկանաք, որ ամբողջովին իրականանալի խնդիր է դրել կուսակցությունն իր առջև»։ Իսկ սեփական թիմի միսկրծոցին, ընդոտնումներն ու փորթափոցին նույնպե՞ս հաշվարկվել են «կուսակցության» կողմից։ «Հույս չունենաք, ընտրատարածքները քարտեզագրվել են, յուրաքանչյուրն իր թաղի, փողոցի համար պատասխանատու է լինելու, ամեն բան կախված է ճիշտ վերահսկումից»։ Ինչ վերաբերում է մինիմում ծրագրին, ապա ՀՀԿ-ում ասացին, որ այլ ուժերի հետ, բացի դաշնակցությունից, կոալիցիա չի կազմվելու։ Դաշնակցականնե՞րն ինչքան են «խփելու»։ «Ինչքան ժողովուրդը ձայն կտա»,– «արդարադատորեն» ասաց «ծերը»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր