211652_close_icon
views-count7722 դիտում article-date 10:46 28-02-2017

Գեներալ Օհանյանը «քամի է ցանում» ու 360 աստիճանով փոխում անապատում իր կանգնած տեղը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Անչափ հետաքրքիր ստացվեց ՕՐՕ դաշինքի համաժողովը: . այն տեղի ունեցավ հենց այդ դիվերսիայի օրը. օրինաչափ է, թե պատահականություն, թող նշանների լեզվից հասկացող մնացյալ «բենամուքիները» դատեն: Ամենևին չարժե մեջբերել պաշտպանության երբեմնի նախարար Սեյրան Օհանյանի մտքի գոհարները. դրանք ո՛չ իրականությանը, ոչ օրվան, ոչ էլ, թերևս, իր զբաղեցրած նախկին պաշտոնին հարիր մտքեր չէին: Մանավանդ որ «թշնամիների» դեմ պայքարի ելած այդ լիդերները` թե՛ Օսկանյանը, թե՛ Օհանյանը, ընտրվելու դեպքում չեն վերցնելու իրենց մանդատները: Ու թե ինչ են անում «աղմուկի մեջ վայրենի», լոկ իրենք ու մեկ էլ «կամանդույուշչին» կիմանան: Այսօր Օհանյանը Կոելյոյի հայտնի հերոսի նման «քամի է ցանում» ու 360 աստիճանով փոխում անապատում իր կանգնած տեղը: Ինչով կավարտվի այս «ասքը», դժվար է ասել, որովհետև գեներալ Օհանյանի երկրորդ շնչառությունն է բացվել, և այն, կարծես, իրենը չէ. նա շնչում է այլոց հանգով, թշնամության «մասին» և խիստ անհամբեր: Ինչը, թերևս, ամենավտանգավորն է այս խաղում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր