211652_close_icon
views-count3464 դիտում article-date 15:15 28-02-2017

Կայացավ ԵԿՄ նորընտիր վարչության առաջին ընդլայնված նիստը, ընտրվել է նախագահություն և ձևավորվել են վարչության հանձնաժողովներ

Այսօր՝ փետրվարի 28-ին, կայացավ ԵԿՄ նորընտիր վարչության առաջին ընդլայնված նիստը: Վարչությունը, ԵԿՄ կանոնադրությանը համապատասխան, հավանության արժանացրեց ԵԿՄ վարչության նախագահի քառամյա աշխատանքային ծրագիրը, ընտրեց նախագահություն եւ ձեւավորեց վարչության հանձնաժողովներ: Վարչության նիստի քննարկած կարեւորագույն հարցերից մեկն էլ մարտի 5-ի՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա եւ պատանի երկրապահների երդման արարողության միջոցառումների կազմակերպումն էր: Ըստ այդմ որոշվեց, որ մարտի 5-ի առավոտյան ժամը 08:30-ին ծաղկադրում կարվի ԵԿՄ վարչության շենքի տարածքում Սպարապետի կիսանդրիի մոտ եւ ի փառս Սպարապետի խաչքարին: Այնուհետեւ եռասերչունդ երկրապահները կայցելեն Արարատ՝ Սպարապետի օջախում շնորհավորելու նրա ծննդյան օրը: Ժամը 11:00-ին Եռաբլուրում կարվի ծաղկադրում եւ պատանի երկրապահների օրհնության կարգ: Իսկ հիմնական միջոցառումը կկայանա ժամը 12:00-ին՝ Ծիծեռնակաբերդում: Պատանիների երդման արարողությունը կուղեկցվի հանդիսավոր նիստով, որի ժամանակ ելույթ կունենան ԵԿՄ վարչության նախագահը, գործընկեր կառույցների ղեկավարներ, նախարարներ, երեք սերունդների երկրապահներ, մտավորականներ, զոհվածների հարազատներ: Վարչության նիստով հաստատվեց նաեւ ԵԿՄ տարածքային բաժանմունքներում հաշվետու ընտրական ժողովների անցկացման ժամանակացույցը: [img]http://shamshyan.com/ups/images/0946383001488280514932613.jpg[/img]

Նմանատիպ նյութեր