848 դիտում
17:08 26-02-2014
Տեղի է ունեցել ԵԿՄ նորընտիր վարչության նիստը
Այսօր տեղի է ունեցել Երկրապահ կամավորականների միության նորընտիր վարչության նիստը, որի ժամանակ հաստատվել է երկու տարվա աշխատանքային ծրագիրը: Վարչությունում ձևավորվել է թվով 15 աշխատանքային հանձնաժողով: Վարչության բոլոր անդամներն էլ անդամակցում են այս կամ այն հանձնաժողովին` այդ կերպ մասնակցելով կառույցի աշխատանքներին: Վարչության նիստը նաև լիազորել է վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին կազմել նախագահություն:
Խնդիրն այն է, որ 121 հոգուց բաղկացած վարչությունը չի կարող մշտապես աշխատող մոբիլ մարմին լինել: Այդ իսկ պատճառով նախագահություն ձևավորելու անհրաժեշտություն կա: Նիստի ավարտին ԵԿՄ նորընտիր վարչության անդամներն ուղևորվել են Էջմիածին` Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունն ստանալու:
Հանդիպման ժամանակ ԵԿՄ վարչության նախագահը ներկայացրել է Երկրապահի ստեղծման համառոտ պատմությունն ու անցած ուղին: Գեներալը նշել է նաև, որ 2000 թվականից Հայաստանում պետականորեն նշվում է Երկրապահ կամավորականի օրը, իսկ 2013-ից արդեն պետությունն օրենսդրորեն ճանաչեց երկրապահ կամավորականությանը` ընդունելով «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենք:
Ամենայն հայոց կաթողիկոսն էլ հայ ազգի համար անչափ կարևորել է ԵԿՄ ունեցած դերը: Հայրապետը նաև տեղեկացրել է, որ ԵԿՄ վարչության նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն այսուհետ միշտ մայիսի 8-ը` Երկրապահ կամավորականի օրը հատուկ նշվելու է նաև Մայր աթոռում: Հանդիպման ավարտին Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը նաև խաչ է նվիրել ԵԿՄ-ին: ԵԿՄ մամուլի ծառայություն
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
664 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին