Նավթի միջազգային շուկաներում գները շարունակում են բարձրանալ. այդ են վկայում առևտրի էլեկտրոնաին բորսաների տվյալները, հայտնում է gazeta.ru-ն։
Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը բարձրացել 0.16 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 56,60 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.11 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 54,07 ԱՄՆ դոլար։