Նավթի միջազգային շուկայում գնային անկում է գրանցվել
Լոնդոնի և Նյու Յորքի էլեկտրոնային առևտրի բորսաներում նավթի համաշխարհային գների անկում է գրանցվել, հաղորդում է gazeta.ru-ն:
Այսպես. Նյու Յորքի NYMEX բորսայում WTI նավթի օգոստոսյան մատակարարումների արժեքը նվազել է 0,29 տոկոսով՝ 1 բարելի դիմալց կազմելով 44,06 ԱՄՆ դոլար:
Brent էտալոն նավթի սեպտեմբերյան մատակարարումների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում նվազել է 0.26 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 45.57 ԱՄՆ դոլար: