37656 դիտում
10:49 01-03-2017
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ավելի քան 100 տարվա շենքի նկուղային հարկում պարսիկները քանդման աշխատանքներ են իրականացնում, ինչը, բնականաբար, հարուցել է վթարային շենքի բնակիչների զայրույթը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 10 օրից ավելի է արտակարգ իրավիճակ է տիրում Երևան քաղաքում: Տիգրան Մեծ պողոտա 3-րդ շենքի բնակիչները ամեն օր աղոթում են, որ առանց այն էլ խալխլված շենքը պարսիկների օյինբազությունների հետևանքով չփլվի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավելի քանի 100 տարվա շենքը առանց այն էլ վթարային է և փլուզման ենթակա, էլ ո՞ւր մնաց քանդման աշխատանքներ իրականացնել նկուղային հարկերում:
Շենքի բնակիչներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, որ պարսիկները շենքի առաջին հարկերում իրենց բիզնեսներն են դրել և գումար են աշխատում, սակայն 10 օր առաջ սկսել են նաև նկուղային հարկերում քանդման աշխատանքներ իրականացնել՝ հզոր տեխնիկաներով և փորել են մոտ 1 մետր՝ այնտեղից հանելով հիմքի գրունտային քարերը:
Հավելեց, որ չգիտի ինչքանով է նրանց աշխատանքները օրինական կամ անօրինական, սակայն այն, որ այդ ամենի հետևանքով պատերի ճեղքերը ավել են մեծացել և ամեն օր փլուզման վտանգ կա, անհանգստացած է և հույս ունի, որ պատկան մարմինները կարձագանքեն այս հրապարակմանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+