211652_close_icon
views-count79375 դիտում article-date 17:20 19-12-2021

Ողբերգական դեպք Երևանում. շենքի մոտ՝ նկուղային հարկում, հայտնաբերվել է տղամարդու դի. ըստ հավաքվածների՝ նա հայաստանյան հայտնի բուհերից մեկում պրոֆեսոր է եղել․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00–ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Աբովյան 35 շենքի փողոցային հատվածում տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության  պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար  Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ:

Պարեկները նշված վայրում հայտնաբերել  են տղամարդու դի և տարածքը սահմանազատել են:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկիանության կենտրոնական բաժնի օպերատիվ  խումբը՝ բաժնի պետ Արամ Պապյանի  գլխավորությամբ:

Այս պահին ոստիկաններն ու պարեկները սպասում են մինչև դեպքի վայր կժամանի Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:

Ժամանել է  նաև ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքի խումբը՝ բաժանմունքի պետ Արթուր Թազայանի գլխավորությամբ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պարզվում է:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝  մահացածը նույն շենքի բնակիչ, 82-ամյա Ս. Հ.-ն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների՝ նախկինում դասախոս է աշխատել հայաստանյան հայտնի բուհերից մեկում, պրոֆեսոր էր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր