211652_close_icon
views-count18110 դիտում article-date 18:24 01-03-2017

Արտաշատցի փոքրիկը տանջվում է իր հույզերը արտահայտել չկարողանալուց. ծանր հիվանդությունը կարող են բուժել Գերմանիայում, սակայն վիրահատության համար գումար չկա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արտաշատից փոքրիկ Ռոզա Եսայանը ծնվել է վաղաժամ՝ 2012 թվականի փետրվարի 10-ին: Վաղաժամկետ ծննդաբերության արդյունքում երեխայի մոտ առկա են բազմաթիվ առողջական խնդիրներ, որոնք էլ փոքրիկին տարել են գլոբալ զարգացման հապաղման: Նրա մոտ առկա են նաև միզուղային խնդիրներ և ներկա դրությամբ նա հսկողության տակ է գտնվում և Մանկական հոգեբուժական դիսպանսերում, և Արաբկիր բժշկական կենտրոնում, և Հայաստանի վերականգնողական կենտրոնում: Փոքրիկն ինքնուրույն ոչինչ չի կարողանում անել, խոսքի բացակայության հետևանքով ունի սուր նյարդային լարվածություն: Բուժող մասնագետները մայրիկին խորհուրդ են տվել փոքրիկի բուժումը շարունակել Գերմանիայի Դաշնությունում՝ համատեղ խորացված կուրսով, սակայն երիտասարդ կինը ունենալով ևս մեկ փոքրիկ և լինելով միայնակ մայր, չի կարողանում իրականացնել դստեր բուժման կուրսը: Խնդրանքով դիմում է հանրության աջակցությանը օգնել իրակաացնելու երեխայի բուժման ընթացքը արտերկրում: Կոնվերսբանկում բացվել են հաշվեհամարներ Ռոզայի մայրիկի՝ Մարինե Սարգսյանի անունով. [b]1930055037790100 ՀՀ դրամ 1930055037790101 ԱՄՆ դոլար 1930055037790104 ԵՎՐՈ 1930055037790154 ՌԴ ռուբլի SWIFT:COVBAM22 Հեռախոսահամար ՝ +374 98-52-41-21:[/b] [b]«ԱՐՇԱԿ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՅՐ ՄԱՆԵ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԿ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր