211652_close_icon
views-count5557 դիտում article-date 21:08 01-03-2017

Մոլդովան հետ է կանչում Ռուսաստանում իր դեսպանին

Մոլդովայի կառավարությունը որոշում է կայացրել հետ կանչել Մոսկվայում իր դեսպանին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել Մոլդովայի ԱԳ փոխնախարար Դանիել Մորարը: Սակայն պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: Դեսպան Դմիտրի Բրագիշին հետ կանչելու մասին համապատասխան որոշումը պետք է ստորագրի Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը: Նշենք, որ Բրագիշը զբաղեցնում է Մոսկվայում դեսպանի պաշտոնը 2015թ.-ի նոյեմբերից:

Նմանատիպ նյութեր