211652_close_icon
views-count4325 դիտում article-date 10:38 02-03-2017

Խորհրդարանական ընտրություններից հրաժարվելուց հետո ինչո՞վ է զբաղված Վիկտոր Դալլաքյանը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստը» «Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանից փորձեց պարզել, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններից ու «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքից հրաժարվելուց հետո ներկայում ինչով է զբաղված: Հարցին ի պատասխան նա ասաց, որ այսօր իր ծննդյան տարեդարձն է և այսօր դրանով է զբաղվելու: Իսկ ընդհանրապես շարունակում է զբաղվել քաղաքականությամբ և իր գիտական գործունեությամբ: Ի դեպ, այս տարի նա դարձավ 59 տարեկան: «Փաստի» հետ զրույցում Վ. Դալլաքյանը նշեց, որ իր ծննդյան օրը քաղաքական հարցերի պատասխանել չի ցանկանում, իսկ տարեդարձի օրը թեև չի սիրում նշել, բայց հիմնականում ընտանիքի անդամների հետ է անցկացնում, առանց հյուրերի: Հարցին, որ՝ եթե իր տարեդարձի օրը հյուր գա իրենց տուն, դուռը չեն բացի՞, Վ. Դալլաքյանը պատասխանեց: «Չէ, ես չասացի, որ դուռը չենք բացի, պարզապես ռեստորաններում չեմ նշում, չգիտեմ՝ դուբայներ չեմ գնում և այլն»,– ասաց Վ. Դալլաքյանը: Ճշտող հարցին՝ դուբայներ չի գնում զուտ ցանկության բացակայության, ֆինանսական հնարավորություններ չունենալու, թե դուբայների միջավայրն իր ճաշակով չլինելու պատճառով, Վ. Դալլաքյանը պատասխանեց: «Ես կարծում եմ, որ մեր խոսակցությունն արդեն ավարտեցինք: Դուք արդեն ինձ ուրիշ հարցեր եք տալիս»»: [b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր