8819 դիտում
15:12 02-03-2017
Վարչապետը բարձրաձայնել է ԴԱՀԿ կողմից դրամական միջոցների վրա անհամաչափ արգելանք դնելու խնդիրը
ՀՀ Կառավարության նիստին այսօր վարչապետը հանձնարարեց վերացնել գույքի և դրամական միջոցների վրա կիրավող անհամաչափ արգելանքները:
«Մեր համաքաղաքացիների և հատկապես տնտեսվարողների կողմից հաճախ իրավացիորեն բարձրաձայնվում է ԴԱՀԿ կողմից դրամական միջոցների վրա անհամաչափ արգելանք դնելու խնդիրը:
Արդյունքում նման արգելանքները հաճախ լուրջ խոչընդոտ են դառնում բիզնեսի համար: Ստեղծված իրավիճակը հիմնականում պայմանավորված է օրենսդրական մակարդակում առկա խոչընդոտներով»,- նշել է վարչապետը:
Խնդրի առնչությամբ Կարեն Կարապետյանը հանձնարարեց Արդարադատության նախարարին մեկամսյա ժամկետում ԴԱՀԿ կողմից գույքի կամ դրամական միջոցների վրա համաչափ արգելանքների կիրառման և առկա օրենսդրական խոչընդոտները վերացնելու ուղղությամբ ներկայացնել առաջարկություն:
Նմանատիպ նյութեր
2275 դիտում
10:52 22-07-2015
«Հրազդան» մարզադաշտի դրամական միջոցների վրա արգելանք է դրվել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
724 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
748 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»