211652_close_icon
views-count2278 դիտում article-date 10:52 22-07-2015

«Հրազդան» մարզադաշտի դրամական միջոցների վրա արգելանք է դրվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Ինչպես հայտնի է, «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ն սնանկ է ճանաչվել: Այս մասին դեռևս հունիսի 11-ին «Ժողովուրդ»-ի հետ զրուցում ասել էր ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը: Ու մինչ ընկերության սեփականատերերը փորձում են ստեղծված իրավիճակից դուրս գալու լուծումներ գտնել, նոր դատական հայցեր են ներկայացնում Ա. Աղաբաբյանի դեմ: Այս անգամ «Ալֆա-Դելտա» ՍՊԸ-ն է դիմել Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ «Հրազդան» մարզադաշտից 8 մլն դրամ բռնագանձելու պահանջով: «Ալֆա-Դելտա ՍՊԸ-ն միջնորդել է դատարանին արգելանք դնել «Հրազդան» մարզադաշտի գումարների և գույքի վրա: Դատավոր Արայիկ Մելքումյանը բավարարել է միջնորդությունը, և «Հրազդան» կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ի գույքը և դրամական միջոցների վրա արգելանք է դրվել»:

Նմանատիպ նյութեր