3290 դիտում
15:09 02-03-2017
Երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների սոցիալական պաշտպանությունը բարձրացնելու նպատակով որոշում է ընդունվել
Այսօր Կառավարության նիստում երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների սոցիալական պաշտպանության մակարդակը բարձրացնելու նպատակով լրացում է կատարվել երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը, նպաստ նշանակելու և վճարելու կարգը, ընտանեկան դրամագլուխը տնօրինելու կարգը սահմանող որոշման մեջ:
Համաձայն կարգի՝ ընտանեկան դրամագլուխը ընտանիքը կարող է օգտագործել՝ հիփոթեքային վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու, ուսման վարձը (նախադպրոցական ուսումնական հաստատության վարձավճարը) վճարելու, սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու և հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային գյուղական բնակավայրերում անշարժ գույք ձեռք բերելու համար:
Մինչև 2017թ. հունվարի 1-ը գործող իրավակարգավորումների համաձայն՝ ընտանեկան դրամագլխի գումարը կարող է տնօրինվել նաև նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալուց հետո՝ ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով պարբերական վճարումներ կատարելով, բայց ոչ ավելի քան ամսական 25.000 դրամը:
Կառավարության այսօրվա որոշմամբ՝ ընտանեկան դրամագլխի գումարը ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով տնօրինելու ժամկետը սահմանվում է մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1195 դիտում
14:40 31-01-2025
Այսօր հրապարակված տեսանյութն իրականում ահազանգ է, որ Սյունիքի հանձնման գործընթացն արդեն մեկնարկել է
802 դիտում
13:59 31-01-2025
Երևանի ավագանին ընդունել է որոշումը. 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ