211652_close_icon
views-count96296 դիտում article-date 10:35 04-03-2017

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում. 2 մարդու մահվան պատճառ դարձած ողբերգական դեպքի մեջ գյուղացիները կասկածում ու մեղադրում են «Գազպրոմ Արմենիա»-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Արդեն մի քանի օր է՝ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի բնակիչները չեն կարողանում ստանալ այն հարցի պատասխանը, թե ինչն է, ի վերջո, եղել գյուղում 2 հոգու մահվան և 3 հոգու վիրավորում ստանալու պատճառ դարձած խանութի փլուզման կամ պայթելու պատասխանները: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Առաջին օրը մենք էլ մասամբ այն կարծիքի էինք, որ տեղի ունեցածը հնարավոր է ձնհալի պատճառով փլուզման հետևանք լիներ, սակայն փլուզված շենքի վրայից պանելները հեռացնելուց հետո խանութի տակ հայտնաբերել ենք երկաթյա խողովակներ, որի միջից մի քանի օր գազ էր դուրս տալիս և որպեսզի համոզվեինք, որ այն գազ է՝ լուցկի վառեցինք, ինիչից հետո կրակ բռնկվեց: Այս ամենից հետո գրեթե ողջ գյուղը համոզված է, որ պատճառը եղելէ ոչ թե փլուզումը, այլ կուտակված գազի հետևանքով առաջացած կայծն ու պայթյունը, ինչի պատճառով էլ վիրավորներից մեկը, ով տեղափոխվել է հիվանդանոց, բժիշկների հայտարարության համաձայն ունեցել է դեմքի մասում այրվածքներ, մազերն էլ խանձված է եղել, ինչը հիմք է տալիս մեզ հայտարարել, որ տեղի ունեցածը գազի կուտակման հետևանքով առաջացած պայթյունն է եղել»: Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով հարուցված քրեական գործը Հրազդանի քննչական բաժնից փոխանցվել է Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթ, որտեղ վարչության պետ, գնդապետ Մհեր Վարդանյանի հանձնարարականով ստեղծվել է քննչական խումբ և նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի քանի օր է փլուզման վայրում գազի արտահոսքից առաջացած կրակը չի մարվում, քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի հանձնարարականով ժամանակավորապես գյուղում դադարեցվել է գազամատակարարումը, ինչի համար գյուղ են ժամանել «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացուցիչները, ովքեր որոշ գազախողովակներ ապամոնտաժել են և սպասում են փորձաքննության պատախաններին: Եթե հաստատվեն գյուղացիների կասկածները, այն է՝ որ ողբերգական փլուզման պատճառը եղել է գազի արտահոսքը, ապա քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացուցիչները, կամ նրանք, ովքեր խանութի տակով անցկացրել են գազախողովակ՝ չպահելով անվտանգության կանոնները: Երեկ՝ մարտի 3-ին, մթնոլորտը գյուղում շիկացած էր, քանի որ գյուղացիները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ «Գազպրոմ Արմենիա»-ի ներկայացուցիչները եկել են գյուղ աշխատանքներ կատարելու ու ոչ մի տեխնիկա իրենց հետ չեն բերել, իսկ տրակտորը տրամադրել էն գյուղացիները: Դպրոցում դասերը ժամանակավորապես դադարեցվել են ՝ գազի բացակայության պատճառով: Ֆոտոլրագրողի հետ զրույցում «Գազպրոմ Արմենիա»-ի ներկայացուցիչ ներկայացած անձը, ով գտնվում էր գյուղում, ոչինչ չէր կարողանում պատասխանել, միայն ասում էր, որ իրենք զբաղվում են խնդրով: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/14/1058767/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 14-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Լեռնանիստ գյուղում՝ շենքի տանիքում մնացած ձյան պատճառով խոշոր փլուզում էր տեղի ունեցել, ինչի հետևանքով էլ՝ դարձյալ, ըստ նախնական տեղեկությունների, փլատակների տակ քաղաքացիներ կան։ Լեռնանիստ գյուղ էին ժամանել Հրազդանի հրշեջ-փրկարարներն ու ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, ինչպես նաև Հրազդանի հիվանդանոցի հերթապահ խմբերը։ Դեպքի վայր էին ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության նույն վարչության Հրազդանի քննչական բաժնի քննիչները՝ քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ։ Տեղում էին նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Լայերտ Գրիգորյանի և ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր