3692 դիտում
10:15 04-03-2017
Ընտրակաշառքն ու իրանցի զբոսաշրջիկները կհանգեցնեն դրամի կարճաժամկետ արժեվորմանը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցները առաջիկա ամսում շուկայի որոշակի աղճատումներ են սպասում։ Այդ սպասումները պայմանավորված են առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ բաժանվելիք ընտրակաշառքների ծավալներով։
Խնդիրն այն է, որ ընտրակաշառքների համար նախատեսված գումարների հիմնական մասը պահվում է արտարժույթով, իսկ ընտրակաշառքը բաժանվելու է դրամով։ Դա նշանակում է, որ շատ կարճ ժամանակահատվածում շուկայում ստեղծվելու է դոլարի առաջարկի կտրուկ աճ։ Դա համընկնելու է հարևան Իրանից մարտի կեսից նովրուզի տոնի առթիվ մեծ թվով զբոսաշրջիկների ներհոսքի հետ, երբ ավանդաբար առաջանում է դոլարի ավելցուկ։
Այս երկու գործոնները միասին որոշակի ցնցումներ կարող են առաջացնել շուկայում և կարճաժամկետ կտրվածքով բերեն դրամի արժեվորմանը։ Ապրիլի առաջին տասնօրյակում, ըստ որոշ գնահատականների, մանրածախ առևտրի շրջանառությունը միայն ընտրակաշառքների շնորհիվ կարող է ավելանալ մինչև 25 մլն դոլարով կամ 10-12 տոկոսով»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
6336 դիտում
09:25 09-03-2018
Գյումրի այցելող զբոսաշրջիկները ուզում են քյալլա ու խաշ ուտել. «Հայկական ժամանակ»
1030 դիտում
11:50 17-04-2015
Եմենի ռմբակոծությունները կհանգեցնեն երկարատև արյունահեղ քաղաքացիական պատերազմի. Իրանի ներկայացուցիչ
Այս բաժնից
1954 դիտում
20:51 06-01-2025
Ճաշել, նոր ենք եկել, ժողովուրդ ջան. չեմ էլ խմում, բայց կչխկացնեմ. Փաշինյանը՝ Արուճում․ NEWS.am
2035 դիտում
18:12 05-01-2025
Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մարտահրավեր է նետում Խորենացուն, Դրասխանակերտցուն ու ողջ հայոց պատմագիտությանը․ Շարմազանով
3157 դիտում
18:05 05-01-2025
Հայտնիներ, ովքեր ամուսնացան 2024-ին. elstyle.am