4716 դիտում
18:20 04-03-2017
Ստորագրվել է հուշագիր. Հայաստանի ազգային կինոկենտրոնին կտրամադրվեն շարժական կինոթատրոններ
Ս. թ. մարտի 2-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրվել է հուշագիր` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության միջև «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը շարժական կինոթատրոններ տրամադրելու մասին:
Հուշագիրը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը:
Հուշագրի համաձայն` ՀՀ-ում Չինաստանի դեսպանությունը «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց կտրամադրի 4 շարժական կինոթատրոն: Շարժական կինոթատրոնները կընդգրկվեն Հայաստանի մարզերում ամբողջ տարվա ընթացքում անցկացվող՝ «Մշակութային կանգառ» ծրագրում:
Նախարար Արմեն Ամիրյանի տեղեկացմամբ՝ շարժական կինոթատրոնը հսկայական էկրան է, ժամանակակից, բարձրորակ կինոպրոեկտոր, ձայնային հրաշալի համակարգ, որը ցանկացած բացօթյա հարթակում կարող է ապահովել ֆիլմերի որակյալ ցուցադրում: Հուշագրով նախատեսվում է նաև չինական ֆիլմերի ցուցադրություն:
«Ուրախ ենք, որ հրաշալի նախաձեռնության մասնակիցն ենք դառնում, որի գաղափարի հեղինակն անձամբ նախարար Ամիրյանն է: Երջանիկ ենք, որ մշակութային հարուստ ավանդույթներ ունեցող Հայաստանում մեր հարաբերությունները լուրջ զարգացում են ապրում, հատկապես, այդ ոլորտում»,-իր խոսքում նշել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն:
Արմեն Ամիրյանը հավելել է. «Վերջին չորս ամիսների ընթացքում Չինաստանի դեսպանության հետ սա երկրորդ կարևոր համագործակցությունն է: Դեռ 2016 թվականի դեկտեմբերին Չինաստանի դեսպանատան տրամադրած 25 հազար դոլար դրամաշնորհը հատկացվել է Հանրապետության թանգարաններում շուտով գործելիք աուդիովիզուալ գիդերի հավելվածի ստեղծմանը»:
Նմանատիպ նյութեր
4522 դիտում
22:59 02-03-2017
ՀՀ-ում Չինաստանի դեսպանությունը Հայաստանի ազգային կինոկենտրոնին անհատույց կտրամադրի 4 շարժական կինոթատրոն
805 դիտում
20:55 15-07-2022
Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիան միացվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնին
747 դիտում
18:00 10-06-2015
Քվենթին Տարանտինոն «ռետրոկարգի է բերել» աշխարհի 50 կինոթատրոններ
Այս բաժնից
730 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
925 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1690 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն