211652_close_icon
views-count750 դիտում article-date 18:00 10-06-2015

Քվենթին Տարանտինոն «ռետրոկարգի է բերել» աշխարհի 50 կինոթատրոններ

Ինչպես տեղեկացնում է «ria.ru»-ն, հոլիվուդյան անվանի կինոռեժիսոր Քվենթին Տարանտինոն «ռետրոկարգի է բերել» աշխարհի 50 կինոթատրոններ` դրանց իր նոր ֆիլմի ցուցադրման համար հատուկ պրոյեկտորներ տրամադրելով: Տարանտինոյի այդ քայլը նպատակ ունի ապահովել իր նոր ֆիլմի` «Նողկալի ությակի» «պատշաճ ցուցադրությունը» ԱՄՆ-ում: Ըստ ամենայնի` Տարանտինոն ինքն է կարգավորելու այդ պրոյեկտորների տեղադրման աշխատանքները: Ֆիլմն ամբողջովին նկարահանվել է 70 մմ-անոց ժապավենով: Վերջինիս դեպքում կադրերը գրեթե նույն բարձրությունն ունեն, ինչ 35 մմ-անոցի դեպքում, սակայն կրկնակի ավելի լայն են: Դրանք կինոարտադրության ընթացքում նաև կրկնակի թանկ են նստում: Արդյունքը ավելի որակյալ պատկերն ու էկրանին տեսաշարի ավելի լայն արտացոլումն է:

Նմանատիպ նյութեր