3554 դիտում
17:15 04-03-2017
Դպրոցներում ցեղասպանությունը որպես առանձին առարկա դասավանդելու ծրագիր չկա. ԿԳՆ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում ցեղասպանությունը որպես առանձին առարկա դասավանդելու ծրագիր չկա, ինչպես թյուրիմացաբար ներկայացվել է որոշ լրատվամիջոցներում, այսօր հայտարարել է ԿԳՆ մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/photo.php?fbid=1436594293058182&set=a.150299485021009.36960.100001228747398&type=3&theater]էջում[/url]:
«ՀՀ ԿԳ նախարարությունը, ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանի դասախոս Ռուբինա Փիրումյանի հեղինակած «Հայոց ցեղասպանության դասավանդումը պատմվածքների, հեքիաթների, զրույցների, բանաստեղծությունների, փաստական նյութերի միջոցով» ուսուցչի ձեռնարկի քննարկմանը հրավիրելով ուսուցիչներին, նպատակ է ունեցել տեսակետների փոխանակման, բաց քննարկումների, կարծիքների ազատ արտահայտման միջոցով ավելի պարզեցնել դպրոցներում Հայոց ցեղասպանության թեմայի ներկայացման ուղիները:
Քննարկումների հիմնական թիրախը դպրոցներում դասաժամ կամ առարկա ներդնելը չէ, այլ ընդամենը ուսուցիչներին օգնել գտնել արդյունավետ ճանապարհ՝ ցեղասպանության խնդրի վերաբերյալ առկա տեղեկատվությունը (դասագրքերում ներառված փաստական նյութերը) հոգեբանական համապատասխան մոտեցմամբ երեխաներին ներկայացնելու նպատակով»,- պարզաբանել է ԿԳՆ խոսնակը:
Նմանատիպ նյութեր
1780 դիտում
15:12 14-12-2020
Քննարկվում է դպրոցներում «Քաղաքացիական պաշտպանություն» առանձին առարկա դասավանդելու անհրաժեշտությունը
Այս բաժնից
1951 դիտում
20:51 06-01-2025
Ճաշել, նոր ենք եկել, ժողովուրդ ջան. չեմ էլ խմում, բայց կչխկացնեմ. Փաշինյանը՝ Արուճում․ NEWS.am
2026 դիտում
18:12 05-01-2025
Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մարտահրավեր է նետում Խորենացուն, Դրասխանակերտցուն ու ողջ հայոց պատմագիտությանը․ Շարմազանով
3142 դիտում
18:05 05-01-2025
Հայտնիներ, ովքեր ամուսնացան 2024-ին. elstyle.am