211652_close_icon
views-count47096 դիտում article-date 06:40 05-03-2017

Ծնունդդ շնորհավոր, Սպարապետ...ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այս երկրի մայրաքաղաքը սկսվում է ԽՐԱՄԱՏԻՑ... Վազգեն Սարգսյան Սպարապետն այսօր կդառնար 58 տարեկան: Վազգեն Սարգսյանը՝  «ՀՀ Ազգային հերոս», «Արցախի հերոս», «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետը  ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Արարատի մարզի Արարատ գյուղում։ 1976 թ.-ին ընդունվել է և 1979 թ.-ին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ 1979-1983 թվականներին աշխատել է ֆիզկուլտուրայի ուսուցիչ հայրենի Արարատ գյուղի միջնակարգ դպրոցում։ 1983-1986 թվականներին եղել է Արարատի ցեմենտի գործարանի՝ կոմունիստական երկիտասարդական միության (կոմսոմոլ) քարտուղարը։ 1985 թ. դարձել է Հայաստանի Գրողների միության անդամ։ Նրա առաջին պատմվածքը լույս է տեսել «Գարուն» ամսագրում՝ «Վերջը» վերնագրով։ 1990-1995 թթ.-ին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, որի ընթացքում՝ 1990-1992 թթ.-ին հանդիսացել է Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ 1991-1992 թթ.-ին ՀՀ պաշտպանության նախարար, 1992-1993 թթ.-ին ՀՀ նախագահի խորհրդական պաշտպանության հարցերի գծով, ՀՀ սահմանամերձ գոտիներում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ, 1993-1995 թթ.-ին ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի գծով պետնախարար։ 1995 թ.-ին կրկին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար, իսկ 1999 թ.-ին դարձել ՀՀ վարչապետ։ 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճը, որտեղ ընթանում էր ԱԺ նիստ, հարձակման է ենթարկվում 5 զինված անձանց կողմից, որի հետևանքով այլ պետական պաշտոնյաների թվում սպանվում է Վազգեն Սարգսյանը։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 147+
147+

Նմանատիպ նյութեր