211652_close_icon
views-count6346 դիտում article-date 15:14 05-03-2017

Հրապարակվել է աշխարհի ամենահարուստ պետությունների վարկանշային աղյուսակը. Հայաստանը 114-րդ տեղում է

Global Finance ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահարուստ պետությունների վարկանշային աղյուսակը։ Աղյուսակը կազմելիս հաշվի են առնվել Միջազգային արժութային հիմնադրամի՝ ՀՆԱ-ի տվյալները։ Այսպես, ամենահարուստ երկրների տասնյակը կազմում են Քաթարը, Լյուքսեմբուրգը, Մակաոն, Սինգապուրը, Բրունեյը, Քուվեյթը, Իռլանդիան, Նորվեգիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Սան-Մարինոն։ ԱՄՆ-ն 11-րդ հորիզոնականում է, Մեծ Բրիտանիան՝ 27-րդ, Գերմանիան՝ 19-րդ և Ֆրանսիան՝ 28-րդ։ Ամենաաղքատ պետություններ են ճանաչվել Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Լիբերիան, Նիգերիան, Մալավին, Մոզամբիկը, Գվինեան, Մադագասկարը և Կոմորյան կղզիները։ Հայաստանը այդ ցուցակում զբաղեցրել է 114-րդ հորիզոնականը, հարևան Վրաստանը՝ 108-րդ, Ադրբեջանը՝ 71-րդ, Թուրքիան՝ 63-րդ և Ռուսաստանը՝ 52-րդ։

Նմանատիպ նյութեր