2683 դիտում
14:58 06-03-2017
ԵԼՔ դաշինքի անդամները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին
Այսօր՝ մարտի 6-ին, ԵԼՔ դաշինքի միասնական շտաբում դաշինքի անդամներ Արամ Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը, Արտակ Զեյնալյանը և Ալեն Սիմոնյանը հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին՝ մասնավորապես քարոզարշավի մեկնարկին և ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր։ Դաշինքի անդամները դեսպանին հայտնել են նաև ընտրությունների վերաբերյալ իրենց մտահոգությունները։
Զրույցի ընթացքում դեսպանը նշել է․«Կարևոր է, որ լինի գաղափարների ակտիվ պայքար և որ հայ ընտրողները վստահ լինեն, որ իրենց քվեները հաշվի են առնվելու: Ես միանում եմ ձեզ՝ հերքելու շրջանառվող այն լուրերը, թե տեսախցիկներն ու նույնականացման սարքավորումները տեղադրվում են, որպեսզի հնարավոր լինի պարզել թե ընտրողներն ում են տալու իրենց ձայնը: Ես բոլոր հայ ընտրողներին կոչ եմ անում ապրիլի 2-ին գնալ տեղամասեր՝ հանուն Հայաստանի ապագայի»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
3157 դիտում
18:00 14-06-2017
ԵԼՔ դաշինքի առաջնորդները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3361 դիտում
18:04 22-04-2016
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին
Այս բաժնից
889 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
784 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին