211652_close_icon
views-count1405 դիտում article-date 16:42 06-03-2017

Մայրաքաղաքում գարնանային զբոսաշրջության խթանման միջոցառումների ծրագիր կնախապատրաստվի

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, աշխատակազմի համապատասխան վարչություններին և բաժիններին հանձնարարվել է նախապատրաստել մայրաքաղաքում գարնանային զբոսաշրջության խթանման միջոցառումների ծրագիր: Այդ համատեքստում, մասնավորապես հաշվի առնելով նախորդող տարիներին մարտ ամսի վերջին տասնօրյակում արձանագրվող իրանցի զբոսաշրջիկների զգալի հոսքը դեպի Երևան, աշխատակազմի տուրիզմի բաժնին և մշակույթի վարչությանը հանձնարարվել է նախապատրաստվել «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային ծրագրի գործարկմանը, ինչպես նաև մարտի 21-31-ը Երևանի պատմության թանգարանում կազմակերպել միջոցառում՝ նվիրված իրանական մշակութային ժառանգությանը: Արտաքին ձևավորման և գովազդի վարչությանն էլ հանձնարարվել է տուրիզմի բաժնի հետ մշակել և մայրաքաղաքում տեղադրել թեմատիկ վահանակներ: Հանձնարարականներ են տրվել նաև աշխատակազմի կոմունալ տնտեսության և տրանսպորտի վարչություններին, ինպես նաև հասարակական կարգի պահպանության ծառայությանը՝ համագործակցելով ՀՀ ոստիկանության հետ, ուժեղացնել հսկողությունը մայրաքաղաքի տարածքում գործող զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերում մատուցվող ծառայությունների նկատմամբ:

Նմանատիպ նյութեր