211652_close_icon
views-count4005 դիտում article-date 15:55 06-03-2017

Քրդական ջոկատները փակել են Ռաքքայից ԻՊ գրոհայիների փախուստի վերջին ճանապարհը

Քրդական ջոկատներին հաջողվել է իրենց վերահսկողության ներքո առնել Սիրիայի Ռաքքա քաղաքից դուրս տանող միակ ճանապարհը, որը հնարավորություն կարող էր տալ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայիններին դիմել փախուստի, հաղորդում է ria.ru-ն։ Twitter-ի իրենց միկրոբլոգում քրդական կոալիցիան գրել է. ««Եփրատի ցասում»-ի շրջանակներում մենք կտրել ենք միակ մայրուղին, որը միացնում էր Ռաքքան Դեյր-էզ-Զորին»։ Նշենք, որ քրդական ստորաբաժանումներին աջակցում են ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը։

Նմանատիպ նյութեր