211652_close_icon
views-count2779 դիտում article-date 16:07 08-11-2016

Քրդական ջոկատները «սանրում են» ահաբեկիչներից ազատագրված Բաաշաք քաղաքը

Քրդական փեշմերգի ջոկատները ստուգում են Իրաքի հյուսիսային Բաաշաք քաղաքի բոլոր անկյունները՝ համոզվելու համար, որ ազատագրված քաղաքում այլևս «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոչ մի գրոհային չի մնացել և չի թաքնվում, Ria Novosti-ին հայտնել է փեշմերգի զինված ուժերի գերագույն հրամանատարության ներկայացուցիչ Ջաբբարի Յավարը։ Վերջինի խոսքով՝ ստուգվում են փողոցները, կառավարական ու վարչական շենքերը, բնակելի թաղամասերը, ինչպես նաև թունելները, որոնցում ամենայն հավանականությամբ թաքնված կլինեն որոշ ԻՊ գրոհայիններ։ Շարունակվում են նաև ականազերծման աշխատանքները։ Հիշեցնենք, որ երեկ քրդերը հայտարարեցին, որ քաղաքը լիովին ազատագրված է ահաբեկիչներից, իսկ տեղի ժամանակով ժամը 17։00-ից քաղաքի ամբողջական վերահսկողությունը գտնվում է իրենց ձեռքում։

Նմանատիպ նյութեր