211652_close_icon
views-count15409 դիտում article-date 10:30 07-03-2017

Արմավիրի մարզում մարդիկ կան, որ արդեն երկու-երեք թեկնածուից գումար են վերցրել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրուր է. «Արմավիրի մարզում բավական թեժ մրցապայքար է սկսվել, հատկապես ՀՀԿ-ական թեկնածուների միջև։ Ընդ որում, սա այն բացառիկ ընտրատարածքներից է, որտեղ արդեն իսկ սկսել են ընտրակաշառք բաժանել։ Ընտրակաշառքի մեկնարկային չափը դեռևս 10 հազար դրամ է։ Մարզում մարդիկ կան, որ արդեն երկու-երեք թեկնածուից գումար են վերցրել։ Եվ հիմա ՀՀԿ-ական թեկնածուները մտածում են՝ ինչպիսի մեխանիզմ մշակեն, ինչպես ցուցակագրեն ընտրողներին, որ փող վերցնողներն իրենց չխաբեն։ Նշենք, որ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Արմավիրի մարզում աոաջադրվել են Սեյրան Սարոյանը, Հրանտ Գրիգորյանը, Առաքել Մովսիսյանը, Ալիկ ՊԵտրոսյանը, Նահապետ Գևորգյանը։ Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով՝ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը թեև արտաքուստ ցույց է տալիս, որ պաշտպանում է Նահապետ Գևորգյանին, սակայն սկսել է աշխատել Ալիկ Պետրոսյանի համար»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր