211652_close_icon
views-count2056 դիտում article-date 11:20 07-03-2017

Թերությունները մի կողմ թողնելով, 9 քաղաքական ուժերի մասին ասել միայն լավը. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ընտրարշավը ոչ այնքան սեփական գաղափարների և ծրագրերի ներկայացում է, որքան մրցակիցների մասին փիս-փիս բաներ ասելու մրցավազք: Այսինքն՝ քաղաքական ուժերն ու նրանց լրատվամիջոցները խոսում են ոչ այնքան նրա մասին, թե որքանով են իրենք լավը, այլ նրա մասին, թե որքանով են վատն իրենց ընդդիմախոսները: Անձամբ ինձ թվում է, որ ընտրարշավին մասնակցող 9 ուժերից մեկի կամ մի քանիսի հաղթանակը կամ պարտությունը ոչինչ չի փոխի մեր կյանքում: «Իսկ ի՞նչը կփոխի»,- կհարցնեք դուք: Չեք հավատա, բայց կփոխի բարությունը, ներողամտությունը, հանդուրժողականությունը: Գիտեմ, որ հայաստանցիների մեծ մասն ինձ հետ համաձայն չէ, և այստեղ չեմ էլ փորձի իմ ասածն ապացուցել: Ուրիշ բան եմ ուզում անել՝ ժամանակավորապես թերությունները մի կողմ թողնելով, երկու հոդվածից բաղկացած շարքով բոլոր 9 քաղաքական ուժերի մասին ասել միայն լավը: Իմ ընկալմամբ, իհարկե: Եվ այսպես: 1. «Ելք» դաշինք: Ոչ ոք, բացի Արամ Սարգսյանից և նրա մի քանի կուսակիցներից, չի ճաշակել իշխանության թույնը: Արամ Սարգսյանն էլ իր կարճատև վարչապետության ժամանակ որևէ դատապարտելի արարք չի գործել: Դաշինքում շատ են երիտասարդները, որոնք զուրկ են «հետխորհրդային» բնազդներից ու բարդույթներից: Նիկոլ Փաշինյանը և Էդմոն Մարուքյանը տարիների ընթացքում ձեռք են բերել քաղաքական փորձ և ստեղծել են կենսունակ թիմեր: Նախընտրական փուլում չեն գայթակղվել Ծառուկյանի փողերով, ինչպես նաև դաշինքի չեն մտել քոչարյանականների հետ: 2. «Ազատ դեմոկրատներ»: Ընտրարշավին մասնակցող միակ քաղաքական միավորը, որը բացահայտ և միանշանակ դավանում է ազատական գաղափարներ: Դեմ է ԵԱՏՄ-ին և վերապահում ունի ՀԱՊԿ-ի հարցում: Իր թիմ է բերել ուժեղ տնտեսագետ (Հրանտ Բագրատյան), քաղաքագետ (Ստեփան Սաֆարյանի) և կրթության մասնագետ (Անահիտ Բախշյան): Գնահատում է գաղափարական սկզբունքները և դարձյալ մերժել է ինչ-որ մեկի «պոչից կպած» խորհրդարան մտնելու գայթակղությունը: 3. «Հայկական վերածնունդ» կուսակցություն (ՕԵԿ): Հետևողական է մարդկանց հուզող սոցիալական խնդիրները բարձրացնելու գործում: Ունի խորհրդարանում իրական օրենսդրական աշխատանքով զբաղվող պատգամավորներ: Գործողությունների (ոչ հռետորաբանության) մեջ չափավոր է, հաշվենկատ: Կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը կազմակերպչական ակնհայտ ձիրք ունի, ունի նաև հավատարիմ զինակիցներ՝ ի դեմս Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի և Հովհաննես Մարգարյանի: 4. «Ծառուկյան» դաշինք (ԲՀԿ): Մեծ նյութական հնարավորությունները, անկախ ամեն ինչից, հնարավորություն են տալիս ձևավորել գոնե ինչ-որ չափով իշխանականից տարբեր բևեռ: ԲՀԿ-ականներն ունեն ինքնուրույնության որոշակի աստիճան՝ մինչև որոշակի «կարմիր գծեր» անցնելը: Դաշինքը ղեկավարող գործարարը զուրկ է չարությունից, փորձում է բոլոր խնդիրները լուծել խաղաղությամբ, առանց առճակատման»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր